ENG ՀԱՅ
       Գլխավոր Էջ >> Բառարան >> C  
Գլխավոր Էջ
    Մեր մասին
    ԵՄ - Հայաստան
    Նորություններ
    Թարգմանություններ
    Բառարան
       Հապավումներ
    Թարգմանության ակունքներ
    Թարգմանությունների կենտրոններ
    Թարգմանությունները
ԵՄ-ում
    Թարգմանությունների ստանդարտ
    Օգտակար նյութեր
    Խորհուրդներ
    Հղումներ
    Կապ մեզ հետ
     
  Բառարան
  A  B  C  D  E  F  G  H  I  J  K  L  M  N  O  P  Q  R  S  T  U  V  W  X  Y  Z
     
  Candidate country - Թեկնածու երկիր
 
Երկիր, որը հայտ է ներկայացրել Եվրոպական միությանը միանալու համար և պաշտոնապես ընդունվել է որպես ԵՄ անդամակցության թեկնածու:
     
  Citizenship of the Union - Միության քաղաքացիություն
 
Միության քաղաքացիությունը փոխկապակցված է որևէ անդամ պետության քաղաքացիության փաստի հետ. եթե անձը հանդիսանում է անդամ պետության քաղաքացի, ապա նա հանդիսանում է նաև Միության քաղաքացի:
     
  Comitology - Կոմիտեաբանություն
 
Այն բնութագրում է մի գործընթաց, որի ընթացքում ԵՄ իրավունքը կիրարկելիս Հանձնաժողովը պետք է խորհրդակցի ԵՄ երկրների փորձագետներից կազմված հատուկ խորհրդատվական կոմիտեների հետ:
     
  Common market - Ընդհանուր շուկա
 
Անձինք, ապրանքները և ծառայությունները պետք է կարողանան ազատ տեղաշարժվել անդամ պետությունների միջև ինչպես մեկ միասնական երկրում, որտեղ սահմաններում ստուգումներ չեն իրականացվում և մաքսատուրքեր չեն գանձվում:
     
  Communitisation - Համայնացում
 
Միության ինստիտուցիոնալ շրջանակներում միջկառավարական մեթոդով (երկրորդ և երրորդ հենասյուներ) կարգավորվող խնդրի վրա համայնական մեթոդի տարածումը (առաջին սյուն): Համայնական մեթոդը հիմնվում է այն գաղափարի վրա, որ Միության քաղաքացիների հիմնական շահերը առավելագույնս պաշտպանված են, երբ Համայնքի կառույցները լիովին մասնակցում են որոշումների կայացման գործընթացում` համապատասխանաբար հաշվի առնելով լրացուցչության (սուբսիդիարության) սկզբունքը:
     
  Community law - Համայնքի իրավունք
 
Համայնքի իրավունքը բաղկացած է հիմնադիր համաձայնագրերից (առաջնային օրենսդրություն) և երկրորդային օրենսդրությունից:
     
  Concentric circles - Համակենտրոն շրջանակներ
 
Այս հասկացությունն իր մեջ ներառում է ինտեգրման տարբեր մակարդակների հասած պետություններից բաղկացած Եվրոպա:
     
  Council - Խորհուրդ
 
    «Խորհուրդ» բառով գոյություն ունեն երեք տարբեր եվրոպական կառույցներ:
  1. European Council -Եվրոպական խորհուրդ
  2. Council of the European Union - Եվրոպական միության խորհուրդ
    Խորհուրդը բաղկացած է անդամ պետության ներկայացուցիչներից` նախարարի մակարդակով:
  3. Council of Europe - Եվրոպայի խորհուրդ
    Այն ԵՄ կառույց չէ, այլ եվրոպական միջկառավարական կազմակերպություն է, որի նպատակներից են մարդու իրավունքների պաշտպանությունը, Եվրոպայում մշակութային բազմազանության խթանումը և պայքարը օտարատյացության և անհանդուրժողականության դեմ:
     
  Cultural capitals - Մշակույթի մայրաքաղաքներ
 
Ամեն տարի մեկ կամ մի քանի եվրոպական քաղաքներ նշանակվում են որպես «Մշակույթի եվրոպական մայրաքաղաք», որի նպատակն է հրապարակայնորեն ներկայացնել և տոնել մշակութային ձեռքբերումները:
     
     
     
 
   
  Հեռ. (37410) 380542, (37410) 380543   Ֆաքս. (37410) 380542   Էլ-փոստ. info@translation-centre.am