ENG ՀԱՅ
       Գլխավոր Էջ >> Բառարան >> E  
Գլխավոր Էջ
    Մեր մասին
    ԵՄ - Հայաստան
    Նորություններ
    Թարգմանություններ
    Բառարան
       Հապավումներ
    Թարգմանության ակունքներ
    Թարգմանությունների կենտրոններ
    Թարգմանությունները
ԵՄ-ում
    Թարգմանությունների ստանդարտ
    Օգտակար նյութեր
    Խորհուրդներ
    Հղումներ
    Կապ մեզ հետ
     
  Բառարան
  A  B  C  D  E  F  G  H  I  J  K  L  M  N  O  P  Q  R  S  T  U  V  W  X  Y  Z
     
  e-Europe / էլ-Եվրոպա
 
Էլ-Եվրոպայի նախաձեռնության հիմնական նպատակներն են` ամեն մի քաղաքացուն, ընտանիքին և դպրոցին, ձեռնարկությանը և վարչակազմին հնարավորություն ընձեռել օգտվել Ինտերնետից, ստեղծել թվային բնագավառում գրագետ Եվրոպա, որին աջակցում է տեղեկատվական տեխնոլոգիաների համար բաց գործարարական մշակույթը, երաշխավորել, որ տեղեկատվական հասարակությունը ներառում է բոլոր սոցիալական շերտերը:
     
  EC - ԵՀ
 
Այս հապավումը նշանակում է կամ «Եվրոպական համայնք» կամ «Եվրոպական հանձնաժողով»:
     
  EEA - ԵՏՏ
 
Այս համապավումը նշանակում է Եվրոպական տնտեսական տարածք, որը բաղկացած է Եվրոպական միությունից և ԱԱԵԱ (Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիա) բոլոր երկրներից, բացառությամբ Շվեյցարիայից: ԵՏՏ համաձայնագրով հնարավորություն է ընձեռնվում Իսլանդիային, Լիխտենշտեյնին և Նորվեգիային օգտվել ԵՄ միասնական շուկայի արտոնություններից:
     
  EEC - ԵՏՀ
 
Այս համապավումը նշանակում է Եվրոպական տնտեսական համայնք, որը Եվրոպայում տնտեսական ինտեգրում հաստատելուն կոչված Եվրոպական համայնքներից մեկն է: Այն վերանվանվել է Եվրոպական համայնք, որը հանդիսանում է այսօրվա Եվրոպական միության հիմքը:
     
  EFTA - ԱԱԵԱ
 
Այս համապավումը նշանակում է Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիա, որի նպատակն է խթանել անդամ պետությունների միջև ապրանքների ազատ առևտրին:
     
  Enlargement - Ընդլայնում
 
Ընդլայնում տերմինը սկզբնապես կիրառվում էր Եվրոպական Համայնքի նոր պետությունների անդամակցության չորս հաջողված «ալիքները» բնորոշելու համար:
     
  Equal opportunities - Հավասար հնարավորություններ
 
Հավասար հնարավորությունների հիմնական սկզբունքի երկու կարևոր տարրերն են ազգային պատկանելիության հիմքով խտրականության արգելումը: Նշվածը պետք է ապահովվի բոլոր բնագավառներում, մասնավորապես տնտեսական, սոցիալական, մշակութային բնագավառներում և ընտանեկան կյանքում:
     
  Eurobarometer - Եվրաբարոմետր
 
Սա Հանձնաժողովի ծառայություն է, որը գնահատում և վերլուծում է բոլոր անդամ պետություններում և թեկնածու երկրներում հասարակական կարծիքի միտումները:
     
  Eurocrat - Եվրոկրատ
 
«Եվրոկրատ» տերմինը վերաբերում է եվրոպական կառույցների համար աշխատանքներ իրականացնող ԵՄ քաղաքացիներին:
     
  Europe "A la carte" - Եվրոպան ըստ ցանկի
 
Այն վերաբերում է ինտեգրման ոչ միասնական մեթոդի գաղափարին, ինչն անդամ պետություններին հնարավորություն է ընձեռում ընտրել քաղաքականության ուղղություններ իրենց ներկայացված ցանկից և ընդգրկվել դրանց իրականացման գործընթացում:
     
  European arrest warrant - Ձերբակալման եվրոպական օրդեր
 
Ձերբակալման եվրոպական որոշումն անդամ պետության դատական որոշումն է այլ պետության կողմից քրեական հետպնդման կամ բանտարկության դատավճռի հիման վրա հետախուզվող անձի ձերբակալման և հանձնման մասին: Այդ գործիքը նպատակ է հետապնդում էքստրադիցիայի վերացման միջոցով զարգացնել անդամ պետությունների դատական մարմինների համագործակցությունը:
     
  European Council - Եվրոպական խորհուրդ
 
Եվրոպական խորհուրդը համախմբում է բոլոր ԵՄ երկրների պետությունների ղեկավարներին, ինչպես նաև Եվրահանձնաժողովի նախագահին:
     
  European Parliament - Եվրոպական պառլամենտ
 
Այն Եվրոպական միության կառույցներից մեկն է, որը ներկայացնում է ԵՄ քաղաքացիներին և մասնակցում օրենսդրական գործընթացին:
     
     
     
     
     
     
     
 
   
  Հեռ. (37410) 380542, (37410) 380543   Ֆաքս. (37410) 380542   Էլ-փոստ. info@translation-centre.am