ENG ՀԱՅ
       Գլխավոր Էջ >> Բառարան >> G  
Գլխավոր Էջ
    Մեր մասին
    ԵՄ - Հայաստան
    Նորություններ
    Թարգմանություններ
    Բառարան
       Հապավումներ
    Թարգմանության ակունքներ
    Թարգմանությունների կենտրոններ
    Թարգմանությունները
ԵՄ-ում
    Թարգմանությունների ստանդարտ
    Օգտակար նյութեր
    Խորհուրդներ
    Հղումներ
    Կապ մեզ հետ
     
  Բառարան
  A  B  C  D  E  F  G  H  I  J  K  L  M  N  O  P  Q  R  S  T  U  V  W  X  Y  Z
     
  General-interest services/Համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ծառայություններ
 
Համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ծառայությունները համարվում են հանրային մարմինների ընդհանուր հետաքրքրության ոլորտում գտնվող ծառայություններ և համապատասխանաբար կատարում են հանրային ծառայություններ տրամադրելու պարտականությունը: Դրանք ներառում են ոչ շուկայական ծառայություններ (պարտադիր կրթություն, սոցիալական պաշտպանություն), պետության պարտավորությունները (օրինակ` անվտանգություն և արդարադատություն) և համընդհանուր տնտեսական հետաքրքրության ծառայությունները (օրինակ` էներգետիկա և հաղորդակցություն):
     
  Genetically modified organisms (GMOs)/Գենետիկորեն փոփոխված օր•անիզմներ (ԳՓՕ-ներ)
 
ԳՓՕ-ներն այն օրգանիզմներն են, որոնց գենետիկական նյութը (ԴՆԹ) փոփոխվել է ոչ թե վերարտադրության և/կամ բնական վերափոխման, այլ փոփոխված կամ այլ տեսակի կամ դասի գեն ներմուծելու միջոցով:
     
  Globalisation of the economy/Տնտեսության գլոբալացում
 
Նշված տերմինը վերաբերում է ամբողջ աշխարհում ծավալվող տնտեսական ինտեգրման գործընթացին, որի հիմնական շարժիչ ուժերն են` միջազգային առևտրի և կապիտալի շարժի ազատականացումը, տեխնոլոգիական առաջընթացի զարգացումը և ինֆորմացիոն հասարակության ձևավորումը, ապակարգավորումը:
     
     
     
     
     
     
     
 
   
  Հեռ. (37410) 380542, (37410) 380543   Ֆաքս. (37410) 380542   Էլ-փոստ. info@translation-centre.am