ENG ՀԱՅ
       Գլխավոր Էջ >> Բառարան >> R  
Գլխավոր Էջ
    Մեր մասին
    ԵՄ - Հայաստան
    Նորություններ
    Թարգմանություններ
    Բառարան
       Հապավումներ
    Թարգմանության ակունքներ
    Թարգմանությունների կենտրոններ
    Թարգմանությունները
ԵՄ-ում
    Թարգմանությունների ստանդարտ
    Օգտակար նյութեր
    Խորհուրդներ
    Հղումներ
    Կապ մեզ հետ
     
  Բառարան
  A  B  C  D  E  F  G  H  I  J  K  L  M  N  O  P  Q  R  S  T  U  V  W  X  Y  Z
     
  Recasting of legislation / Օրենսդրության վերափոխում
 
Օրենսդրության վերափոխումը նշանակում է հիմնական գործիքի փոփոխության դեպքում նոր իրավական գործիքի ընդունում, որն ինկորպորացնում նշված փոփոխությունը հիմնական գործիքում` վերացնելով կամ փոխարինելով վերջինս: Ի տարբերություն ֆորմալ կոնսոլիդացման այն նախատեսում է էական փոփոխություններ: Այն նաև ներկայացնում է օրենսդրական ոլորտի համակողմանի պատկերը:
     
  Reinforced qualified majority / Բարձրացված որակյալ մեծամասնություն
 
Ամստերդամի համաձայնագրի ընդունմանը հանգեցրած 1996թ. Միջկառավարական կոնֆերանսում որակյալ մեծամասնության գաղափարը բարձրացվեց բազմաթիվ ազգային պատվիրակությունների և Եվրոպական Հանձնաժողովի կողմից: Այդ առաջարկը ելնում է այն համոզմունքից, որ եթե ընդլայնված Միությունում պահպանվի միաձայնության սկզբունքը, ապա շատ հաճախ այն հանգեցնելու է անելանելի իրավիճակների: Այդ իսկ պատճառով միաձայնությունը որոշակի դեպքերում կարող է փոխարինվել բարձրացված որակյալ մեծամասնությամբ, որը գերազանցում է մեծամասնությամբ քվեարկության համար պահանջվող ձայների սովորական տոկոսը:
     
  Right of initiative / Նախաձեռնության իրավունք
 
Համաձայնագրերի երաշխավորի և ընդհանուր շահերի պաշտպանի իր դերը կատարելու նպատակով Հանձնաժողովին վերապահվեց նախաձեռնության իրավունք, որը վերջինիս լիազորում է, ինչպես նաև պահանջում է առաջարկներ ներկայացնել Համաձայնագրով նախատեսված խնդիրների վերաբերյալ այն դեպքերում, երբ դա ուղղակիորեն նախատեսված է Համաձայնագրով, կամ երբ Հանձնաժողովին այն անհրաժեշտ է համարում:
     
     
     
     
     
     
     
     
 
   
  Հեռ. (37410) 380542, (37410) 380543   Ֆաքս. (37410) 380542   Էլ-փոստ. info@translation-centre.am