ENG ՀԱՅ
       Գլխավոր Էջ >> Բառարան >> S  
Գլխավոր Էջ
    Մեր մասին
    ԵՄ - Հայաստան
    Նորություններ
    Թարգմանություններ
    Բառարան
       Հապավումներ
    Թարգմանության ակունքներ
    Թարգմանությունների կենտրոններ
    Թարգմանությունները
ԵՄ-ում
    Թարգմանությունների ստանդարտ
    Օգտակար նյութեր
    Խորհուրդներ
    Հղումներ
    Կապ մեզ հետ
     
  Բառարան
  A  B  C  D  E  F  G  H  I  J  K  L  M  N  O  P  Q  R  S  T  U  V  W  X  Y  Z
     
  Social dialogue - Սոցիալական երկխոսություն
 
Սոցիալական երկխոսությունը եվրոպական մակարդակով սոցիալական գործընկերների ներգրավմամբ համատեղ խորհրդակցության ընթացակարգն է (UNICE, CEEP, ESC): Այն նախատեսում է քննարկում, համատեղ գործողություն, եվրոպական սոցիալան գործընկերների միջև բանակցություններ և սոցիալական գործընկերների ու Միության հաստատությունների միջև քննարկումներ:
     
  Subsidiarity - Սուբսիդիարության սկզբունք
 
Լրացուցչության սկզբունքը նպատակ է հետապնդում երաշխավորել, որ որոշումներն ընդունվեն քաղաքացիներին որքան հնարավոր է մոտ և իրականացվեն մշտական ստուգումներ` ազգային, տարածաշրջանային և տեղական մակարդակով առկա հնարավորությունների լույսի ներքո Համայնքի մակարդակով իրականացված գործունեության հիմնավորվածությունը պարզելու նպատակով:
     
  Subsidiary powers - Լրացուցիչ լիազորություններ
 
Այս սկզբունքի համաձայն Համայնքին հատուկ վերապահված լիազորությունները (գործադիր լիազորություններ) կարող են բավարար չլինել Համաձայնագրերով սահմանված նպատակներն իրականացնելու համար (ratione materiae իրավասություն):
     
  Supranational - Վերազգային
 
Սա բառացիորեն նշանակում է "ազգային կառավարություններից վեր մակարդակի վրա":
     
  Suspension clause - Կասեցման դրույթ
 
Այդ դրույթի համաձայն որոշ անդամ պետությունների իրավունքները (օրինակ, Խորհրդում քվեարկելու իրավունքը) կարող են կասեցվել, եթե այդ պետությունը թույլ է տալիս Միության հիմնարար սկզբունքների (ազատություն, ժողովրդավարություն, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանություն և օրինականություն) լուրջ և պարբերական խախտումներ:
     
 
   
  Հեռ. (37410) 380542, (37410) 380543   Ֆաքս. (37410) 380542   Էլ-փոստ. info@translation-centre.am