ENG ՀԱՅ
       Գլխավոր Էջ >> ԵՄ - Հայաստան  
Գլխավոր Էջ
    Մեր մասին
    ԵՄ - Հայաստան
       Առանցքային    փաստաթղթեր
       Զարգացումներ
       Հայաստանի մասին
       ԵՄ-ի մասին
    Նորություններ
    Թարգմանություններ
    Բառարան
    Թարգմանության ակունքներ
    Թարգմանությունների կենտրոններ
    Թարգմանությունները
ԵՄ-ում
    Թարգմանությունների ստանդարտ
    Օգտակար նյութեր
    Խորհուրդներ
    Հղումներ
    Կապ մեզ հետ
     
     
  ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ - ՀԱՅԱՍՏԱՆ
 

        ԵՄ-Հայաստան հարաբերություններին անուղղակի կերպով հիմք դրվեց դեռևս 1989 թվականին` Եվրոպական համայնքի և ԽՍՀՄ-ի միջև կնքված Առևտրի, առևտրի և տնտեսական զարգացման պայմանագրով:
        ԵՄ-Հայաստան անմիջական հարաբերություններն սկսեցին ձևավորվել 1991 թվականից՝ Tacis ծրագրի շրջանակներում։ Tacis-ը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներին ուղղված ԵՄ/ԵՀ օժանդակության հիմնական գործիքն է, որն օգնում է այդ երկրներին շուկայական տնտեսություն կառուցելու և ժողովրդավարությունն ամրապնդելու, օրենքի գերակայությունն ապահովելու և կառավարման կարողությունները զարգացնելու գործընթացներում: Tacis ծրագիրը հիմնականում գործում է երկկողմանի համագործակցության հիման վրա: Ծրագրի հենքը Երկրի ռազմավարական փաստաթուղթն է և ազգային ինդիկատիվ ծրագրերը, որոնք համաձայնեցվում են յուրաքանչյուր գործընկեր երկրի հետ և ուժի մեջ են 3-4 տարի ժամկետով՝ սահմանելով 2-6 բնագավառներում համագործակցության գերակա ուղղությունները:

ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

        ԵՄ-Հայաստան հարաբերությունների պաշտոնական ամրագրումն իրականացվեց Գործընկերության և համագործակցության համաձայնագրով, որը, բացի պաշտպանության հիմնահարցերից, ընդգրկում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների գրեթե բոլոր ոլորտները: Այն ստորագրվել է 1996 թվականի ապրիլի 22-ին և ուժի մեջ մտել 1999 թվականի հուլիսի 1-ին՝ 10 տարի ժամկետով։ ԳՀՀ-ի հիմնական նպատակն է ավելի խորացնել քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային կապերն ու համագործակցել բազմաթիվ բնագավառներում՝ ապահովելով եվրոպական երկրներին հարիր բարեկեցիկ կյանք, ժողովրդավարական սկզբունքների և օրենքի գերակայություն, քաղաքացիների շահերի, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանություն, ինչպես նաև երկրի սոցիալ-տնտեսական զարգացման դինամիկ և կայուն ընթացք։
        2004 թվականի ապրիլի 29-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքի ու նրա անդամ պետությունների միջև կնքված Գործընկերության և համագործակցության համաձայնագրի իրականացման ազգային ծրագրի մշակման աշխատանքները կազմակերպելու մասին» որոշումը, և այդ ծավալուն աշխատանքն իրականացվեց ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված Համակարգման հանձնաժողովի, 24 աշխատանքային խմբերի և մոտ 200 պետական պաշտոնյաների մասնակցությամբ։
        2006 թվականի մարտի 23-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Եվրամիության ինտեգրմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրի իրականացման 2006-2009 թվականների ազգային ծրագրին: Ազգային ծրագիրը հստակ ներկայացնում է երկրի զարգացման համար կարևորագույն 29 ոլորտները կարգավորող ՀՀ և ԵՄ օրենսդրությունների համապատասխանության մակարդակը, դրանց մոտարկման ուղիներն ու մեխանիզմները, համապատասխանեցման ժամկետները, կիրառվելիք օրենսդրության համապատասխանեցման մեթոդաբանությունը, ինչպես նաև նախանշում է այն մարմինները, որոնք պատասխանատու են Ազգային ծրագրի հետագա իրականացման համար։

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

        2004 թվականի հունիսին Հայաստանը (Վրաստանի և Ադրբեջանի հետ միասին) ընդգրկվեց Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) շրջանակներում։ Եվրոպական հարևանության քաղաքականությունը հավակնոտ նպատակներ է սահմանում՝ հիմնվելով ընդհանուր արժեքների նկատմամբ կողմերի նվիրվածության և քաղաքական, տնտեսական, սոցիալական ու ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունավետ իրականացման վրա:
        ԵՀՔ-ն Հայաստանին առաջարկում է քաղաքական, անվտանգության, տնտեսական և մշակութային ինտենսիվ հարաբերություններ հաստատել ԵՄ-ի հետ, ամրապնդել տարածաշրջանային և միջսահմանային համագործակցությունը, ինչպես նաև պատասխանատվություն ստանձնել հակամարտությունների կանխարգելման և կարգավորման հարցում:
        2006 թվականին հաստատված ԵՀՔ գործողությունների ծրագիրն այդ գործընթացի առաջին քայլն է։ Գործողությունների ծրագիրը քաղաքական փաստաթուղթ է, որտեղ ուրվագծվում են Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցության ռազմավարական նպատակները:
        Գործողությունների ծրագրի իրականացումը կնպաստի Գործընկերության և համագործակցության համաձայնագրի դրույթների իրականացմանը, նոր բնագավառներում կապերի ձևավորմանը և կխրախուսի ու կաջակցի եվրոպական տնտեսական և սոցիալական համակարգերում Հայաստանի հետագա ինտեգրմանը:

     
 
   
  Հեռ. (37410) 380542, (37410) 380543   Ֆաքս. (37410) 380542   Էլ-փոստ. info@translation-centre.am