ENG ՀԱՅ
       Գլխավոր Էջ >> Նորություններ >> Բոլոր նորությունները  
Գլխավոր Էջ
    Մեր մասին
    ԵՄ - Հայաստան
    Նորություններ
    Թարգմանություններ
    Բառարան
    Թարգմանության
ակունքներ
    Թարգմանությունների
կենտրոններ
    Թարգմանությունները
ԵՄ-ում
    Թարգմանությունների
ստանդարտ
    Օգտակար նյութեր
    Խորհուրդներ
    Հղումներ
    Կապ մեզ հետ
     
     
     
  Բոլոր նորությունները
  15.08.2014
   
    Թվինինգը տեխնիկական աջակցության գործիք է, որը հնարավորություն է ընձեռնում շահառու երկրի պետական մարմնին անմիջական համագործակցություն հաստատել ԵՄ անդամ պետության համապատասխան մարմնի հետ՝ ինստիտուցիոնալ և մարդկային կարողությունների զարգացման, աշխատանքային մեթոդաբանության կատարելագործման և նմանատիպ այլ նպատակներով:     >>>
  10.08.2009
   
    Եվրոպական միությունը գործում է 23 պաշտոնական լեզուներով, որի համար իրավական հիմք է ծառայում Խորհրդի 1958թ.-ի թիվ 1 կանոնակարգը, որը սահմանում է Եվրոպական տնտեսական համայնքի կողմից կիրառվելիք պաշտոնական լեզուները։ Դրանց մեծ թիվը պայմանավորված է նրանով, որ ԵՄ ցանկացած անդամ պետության քաղաքացի պետք է հնարավորություն ունենա իրականացնելու իր՝ ԵՄ գործունեության վերաբերյալ տեղեկացված լինելու իրավունքն առանց այլ անդամ պետության լեզուն սովորելու։     >>>
  22.06.2009
   
    Անգլերենի սակավաթիվ ուղղագրական կանոնների շարքը «կլքի» ևս մեկը։ Մինչ օրս անգլերենի ուղղագրական կանոններն ուսուցանելիս ուսուցիչները աշակերտներին բառամիջում իրար հետևող «i» և «e» ձայնավորների հաջորդականությունը ճիշտ հիշելու հեշտ լուծում էին առաջարկում. «i»-ը հիմնականում նախորդում է «e»-ին, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց առաջ դրված է «c» բաղաձայնը։ Սա, իհարկե, չէր վերաբերում բացառություններին, որոնք այժմ, կարծեք թե, կանոն են դառնում։     >>>
  23.12.2008
   
    2008 թվականի դեկտեմբերի 3-ին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ Եվրոպական հանձնաժողովը առաջարկ է ներկայացրել նոր Արևելյան գործընկերության վերաբերյալ, որը փոփոխության է ենթարկելու Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ ունեցած Եվրոպական միության արտաքին հարաբերությունները:     >>>
  19.12.2008
   
    Եվրամիության ամբողջ տարածքում աշակերտներն հոկտեմբերի 27-ին մասնակցեցին թարգմանությունների համաեվրոմիութենական մրցույթին, որը նպատակ ունի Եվրոպայի պատանիների շրջանում խթանել այս մասնագիտությունը։     >>>
  05.11.2008
   
    Նոյեմբերի 5-ին Թարգմանությունների կենտրոնում տեղի ունեցավ հերթական վերապատրաստման դասընթացը, որի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին Եվրոպական միության երեք հենասյուները՝ համայնքային խնդիրները, ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությունը և արդարադատությունն ու ներքին գործերը։     >>>
  10.10.2008
   
    Թարգմանությունը համարելով քաղաքակրթության և միջպետական հարաբերությունների զարգացման կարևոր տարր՝ «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում հոկտեմբերի 10-ին կազմակերպվեց Թարգմանչաց տոնին նվիրված միջոցառում։     >>>
  10.10.2008 Մոտենում է Թարգմանչաց տոնը
   
    Միջազգային օրացույցում, որը հարուստ է տարբեր մասնագիտություններին նվիրված օրերով, առանձնացվում է նաև թարգմանիչների օրը, որը միջազգայնորեն նշվում է սեպտեմբերի 30-ին, իսկ Հայաստանում՝ հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը։     >>>
  07.2008 - 08.2008 Թարգմանությունների կենտրոնում անցկացվող ուսուցողական դասընթացների մասին
   
        Թարգմանությունը ստեղծագործական այն աշխատանքն է, որով զբաղվողը պետք է քաջատեղյակ լինի գիտության և հասարակական կյանքի բազում բնագավառներից՝ մշտապես բարձրացնելով իր մասնագիտական գիտելիքների մակարդակը և ընդլայնելով աշխարհայացքը: Թարգմանությունների կենտրոնի մասնագիտական անձնակազմի համար դրանք լոկ խոսքեր չեն, այլ առօրյա ջանքեր և մանրակրկիտ աշխատանք՝ տարբեր բնագավառներին առնչվող տեքստերի ճշգրիտ թարգմանության և խմբագրման ուղղությամբ:     >>>
  15.02.2008 Ստեղծվեց Թարգմանությունների կենտրոնը
   
        Թարգմանությունների կենտրոն ստեղծելու մտահղացումը ծնունդ առավ դեռևս 2006 թվականին, երբ կառավարության հավանությանն արժանացավ 1996 թվականին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների ու դրա 15 անդամ պետությունների միջև ստորագրված և 1999 թվականին ուժի մեջ մտած Գործընկերության և համագործակցության համաձայնագրի իրականացման ազգային ծրագիրը:     >>>
       
 
   
  Հեռ. (37410) 380542, (37410) 380543   Ֆաքս. (37410) 380542   Էլ-փոստ. info@translation-centre.am