ENG ՀԱՅ
       Գլխավոր Էջ  >> Թարգմանությունները ԵՄ-ում  
Գլխավոր Էջ
    Մեր մասին
    ԵՄ - Հայաստան
    Նորություններ
    Թարգմանություններ
    Բառարան
    Թարգմանության ակունքներ
    Թարգմանությունների կենտրոններ
    Թարգմանությունները
ԵՄ-ում
    Թարգմանությունների ստանդարտ
    Օգտակար նյութեր
    Խորհուրդներ
    Հղումներ
    Կապ մեզ հետ
     
  Թարգմանությունները Եվրոպական Միությունում
     
 

        ԵՄ-ում թարգմանչական աշխատանքներն իրականացվում են Թարգմանությունների գլխավոր տնօրինության կողմից, որը Հանձնաժողովի ամենամեծ տնօրինությունն է: Գլխավոր տնօրինությունում աշխատում են ավելի քան 1700 թարգմանիչներ և 600 օժանդակ աշխատող, որոնք գրեթե հավասարապես բաժանված են Բրյուսելի և Լյուքսեմբուրգի գրասենյակների միջև:

        Այն հարցին, թե ինչու է ԵՄ-ում գործում նման մեծ թարգմանությունների կենտրոն` Թարգմանությունների գլխավոր տնօրինություն, կարելի է պատասխանել երկու կետով՝

  1. Խորհրդի թիվ 1/58 կանոնակարգը սահմանում է, որ կանոնակարգերն ու ընդհանուր կիրառման բոլոր փաստաթղթերը պետք է կազմվեն ԵՄ-ի բոլոր պաշտոնական լեզուներով.


  2. Եվրոպական համայնքը հիմնադրող համաձայնագիրը սահմանում է, որ քաղաքացիներն իրավունք ունեն ԵՄ պաշտոնական մարմիններին դիմել ԵՄ-ի պաշտոնական լեզուներից որևէ մեկով` ըստ իրենց ցանկության, և պատասխանը ստանալ այդ իսկ լեզվով:

         Նշենք, որ ԵՄ-ի պաշտոնական լեզուները 23-ն են` բուլղարերեն, չեխերեն, դանիերեն, գերմաներեն, էստոներեն, հունարեն, անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, իռլանդերեն, իտալերեն, լատվիերեն, լիտվերեն, հունգարերեն, մալթերեն, նիդեռլանդերեն, լեհերեն, պորտուգալերեն, ռումիներեն, սլովակերեն, սլովեներեն, ֆիններեն և շվեդերեն:

        Բոլոր 23 պաշտոնական լեզուներն ունեն հավասարազոր կարգավիճակ և դրանցով կազմված փաստաթղթերը համարվում են բնագրեր: Այսպիսով, որքան շատ են լեզուները, այնքան ավելի բարդանում է ապահովել, որ բոլոր բնագրերը լինեն համահունչ: Որևէ իրավական ակտում նույնիսկ ամենափոքր փոփոխությունը կամ լրացումը պահանջում է, որ դա կատարվի բոլոր 23 լեզուներով, այսինքն` այդ գործընթացում ընդգրկվում են 22 թարգմանիչներ, 22 խմբագիր/վերանայողներ, 22 օպերատորներ... Փաստորեն, 23 լեզվի պարագայում` 506 լեզվական կոմբինացիա, իսկ եթե ԵՄ-ն համալրվի լրացուցիչ 10 անդամ պետությամբ, ապա կստացվի 33 լեզու` 1056 լեզվական կոմբինացիա:

        ԵՄ-ում կատարվող լայնածավալ թարգմանչական աշխատանքների հիմքում ընկած է մուլտիլինգուալիզմի գաղափարը, քանի որ ԵՄ-ն թափանցիկ, բազմամշակույթ և ժողովրդավարական կազմակերպություն է, որի բոլոր քաղաքացիները հավասար են, ԵՄ օրենքները պարտադիր են բոլոր քաղաքացիների համար, ուստի և դրանք պետք է հասկանալի և մատչելի լինեն բոլորին, ԵՄ քաղաքացիներին հասցեագրելիս պետք է օգտագործվի յուրաքանչյուրի ազգային լեզուն, և իհարկե այն, որ ԵՄ-ն ցանկանում է ապահովել քաղաքացիների լիակատար մասնակցությունն իր գործողություններում:

     
 
   
  Հեռ. (37410) 380542, (37410) 380543   Ֆաքս. (37410) 380542   Էլ-փոստ. info@translation-centre.am