ENG ՀԱՅ
       Գլխավոր Էջ  >> Թարգմանությունների կենտրոններ  
Գլխավոր Էջ
    Մեր մասին
    ԵՄ - Հայաստան
    Նորություններ
    Թարգմանություններ
    Բառարան
    Թարգմանության ակունքներ
    Թարգմանությունների կենտրոններ
    Թարգմանությունները
ԵՄ-ում
    Թարգմանությունների ստանդարտ
    Օգտակար նյութեր
    Խորհուրդներ
    Հղումներ
    Կապ մեզ հետ
  Թարգմանչական կենտրոններն անդամ պետություններում և այլ երկրներում
     
 

        ԵՄ ընդհանուր օրենսդրությունը` Acquis Communautaire-ը կազմված է առաջնային օրենսդրությունից (համաձայնագրեր), համաձայնագրերից բխող երկրորդական օրենսդրությունից և Արդարադատության դատարանի նախադեպային իրավունքից:

        ԵՄ-ի ստեղծումից` 1950-ականներից ի վեր մշակված օրենսդրությունը ներկայացված է հարյուր հազարավոր էջերի վրա: ԵՄ-ն պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր անդամակցող երկիր ԵՄ օրենսդրությունը թարգմանի իր ազգային լեզվով, ազգային օրենսդրությունը` ԵՄ պաշտոնական լեզուներից մեկով, որն այնուհետև վերանայվում է ԵՄ կառույցների կողմից և անդամակցության օրը հրապարակվում Պաշտոնական տեղեկագրի հատուկ համարում:

       Ի դեպ, եթե 1995 թվականին հրապարակված` Պաշտոնական տեղեկագրի ֆիննական և շվեդական հատուկ համարները պարունակում էին մոտ 50 000 էջ, 2007 թվականի ԵՄ ընդլայնման ժամանակ անդամակցող երկրները պետք է թարգմանեին ավելի քան 120000 Պաշտոնական տեղեկագրի էջ, ինչը նույնն է, ինչ Ա4 ձևաչափով թղթի 240000 էջը, յուրաքանչյուրը` 1500 նիշ:

       Օրենսդրության թարգմանության գործընթացի բարդությունը նկարագրելու համար կարելի է զուգահեռներ անցկացնել Էվերեստը բարձրանալու հետ` այդ գործընթացը դիտելով դրան համարժեք լեզվական գործընթաց: Այդ ծավալուն և բարդ աշխատանքը կատարելու համար պատասխանատու են անդամակցության համար դիմող երկրների կառավարությունները, իսկ այդ գործառույթն իրականացնում են հատուկ այդ նպատակով ստեղծված թարգմանչական կենտրոնները կամ թարգմանությունների համակարգման կենտրոնները, որոնք գործում են արդարադատության նախարարության, արտաքին գործերի նախարարության, ԵՄ ինտեգրման նախարարության համակարգում կամ կառավարության աշխատակազմի ենթակայության ներքո։

       Գոյություն ունի նման կենտրոններ ստեղծելու երեք մոդել`

  1. թարգմանությունների կենտրոն, որն առանց արտահաստիքային թարգմանիչների ներգրավման, կատարում է թարգմանչական աշխատանքները.
  2. թարգմանությունների համակարգման կենտրոն, որի կազմում գործում են խմբագիրներ, իրավաբաններ, եզրաբաններ, որոնք համակարգում են և վերանայում արտահաստիքային թարգմանիչների կամ մրցույթը հաղթող ճանաչված թարգմանչական կենտրոնների կողմից կատարված թարգմանությունները.
  3. խառը մոդել, որի դեպքում թարգմանությունները կատարվում են թե՛ կենտրոնի թարգմանիչների, թե՛ արտահաստիքային թարգմանիչների կողմից՝ խմբագիրների, իրավաբանների, տերմինաբանների և սրբագրիչների ներգրավմամբ։

       Ոչ միայն անդամակցության գործընթացում գտնվող, այլ նաև ԵՄ անդամակցության կամ ԵՄ-ին ավելի սերտ ինտեգրվելու հեռանկարներ ունեցող յուրաքանչյուր երկրում ստեղծվել է օրենսդրության թարգմանության համար պատասխանատու և այդ բարդ գործին կոչված միավոր` թարգմանությունների համակարգման կենտրոն:

       Նման թարգմանությունների կենտրոններ ստեղծվել են Բուլղարիայում, Հունգարիայում, Լատվիայում, Էստոնիայում, Ռումինիայում, Չեխիայում, Լեհաստանում, Սլովակիայում, Սլովենիայում, Մոնտենեգրոյում, Բոսնիա և Հերցեգովինայում, Թուրքիայում, Խորվաթիայում, Կոսովոյում, Ալբանիայում և այլ երկրներում:

     
 
   
  Հեռ. (37410) 380542, (37410) 380543   Ֆաքս. (37410) 380542   Էլ-փոստ. info@translation-centre.am