ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԿԵՆՏՐՈՆ

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ


Աշխատանք մեզ հետ


ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պաշտոնը՝ իրավաբան - իրավական նույնականացնող:

Աշխատաժամանակը՝ լրիվ կամ ոչ լրիվ դրույք (ազատ գրաֆիկով աշխատանքի համար խնդրում ենք չդիմել):

Պայմանագրի ժամկետը՝ անորոշ, երեք ամիս փորձաշրջանով:

Աշխատանքի նկարագիր՝ իրավաբան - իրավական նույնականացնողը պատասխանատու է թարգմանված ՀՀ, ԵՄ, ԵԱՏՄ և այլ իրավական ակտերի, միջազգային պայմանագրերի, ՄԻԵԴ վճիռների, դատական ակտերի և ՀՀ միջազգային հանձնառություններին վերաբերող իրավական այլ փաստաթղթերի իրավական վերանայման համար:

Պարտականությունները և լիազորությունները՝

  • թարգմանված իրավական փաստաթղթերի իրավական վերանայում,
  • թարգմանված իրավական ակտերի լեզվաբանական գնահատում՝ օրենսդրական տեխնիկայի կանոնների հետ համապատասխանության մասով,
  • աջակցություն թարգմանիչներին և եզրաբաններին իրավական համապատասխանեցման ենթակա միջազգային և ԵՄ/ԵԱՏՄ վերազգային իրավական հասկացությունների տեղայնացման հարցում,
  • մասնակցություն եզրաբանական նյութերի, շտեմարանների, ձեռնարկների մշակման աշխատանքներին:

Պահանջվող որակավորումը և հմտությունները՝

  • իրավաբանության ոլորտում բարձրագույն կրթություն (ավարտական ուսումնական տարվա ուսանողները նույնպես կարող են դիմել),
  • ՀՀ իրավական համակարգի, ներառյալ հանրային և մասնավոր իրավունքի հիմնական ճյուղերի գերազանց իմացություն,
  • իրավական հետազոտության գերազանց հմտություններ, համեմատական-իրավական վերլուծության գերազանց հմտություններ,
  • միջազգային հանրային իրավունքի և ՀՀ օրենսդրության մաս կազմող միջազգային իրավական գործիքների (ՄԱԿ, ԵՄ, ԵԱՏՄ) իմացությունը կհամարվի առավելություն,
  • իրավալեզվաբանական վերլուծության, միջազգային և ԵՄ/ԵԱՏՄ օրենսդրության և օրենսդրական տեխնիկայի իմացությունը կհամարվի առավելություն,
  • անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է,
  • արտերկրի բարձրագույն ուսումնական հաստատությունում ստացած որակավորումը կամ մասնագիտացումը կհամարվի առավելություն,
  • մասնագիտական աշխատանքային փորձը կհամարվի առավելություն,
  • թարգմանության բնագավառում աշխատանքային փորձը կհամարվի առավելություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Աշխատավարձը՝ մրցակցային և հիմնված փորձի վրա, պետական աշխատողի համար նախատեսված սոցիալական փաթեթ:

Դիմելու համար պահանջվող փաստաթղթերն են՝

  1. կենսագրական (CV)՝ հայերենով կամ անգլերենով,
  2. բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն, իսկ ավարտական ուսումնական տարվա ուսանողների պարագայում՝ բարձրագույն ուսումնական հաստատությունից տեղեկանք,
  3. նույնականացման քարտի պատճեն կամ անձնագրի և սոցիալական քարտի պատճենները (բացակայության դեպքում՝ տեղեկանքի պատճեն):

Փաստաթղթերն ուղարկել mzargaryan@translation-centre.am էլեկտրոնային հասցեով կամ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ` Հալաբյան 41ա հասցեով, ժամը 10։00-ից մինչև 18։00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից։

Փաստաթղթային փուլն անցած դիմորդները կմասնակցեն գրավոր թեստավորման (անգլերենի իմացություն, իրավական գիտելիքներ, իրավական վերանայման հմտություններ), իսկ թեստավորման արդյունքում ամենաբարձր միավորներ ստացած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 01.09.2018թ.: