МИНИСТЕРСТВО ЮСТИЦИИ
РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ

ЦЕНТР
ПЕРЕВОДОВ

ГОСУДАРСТВЕННАЯ НЕКОММЕРЧЕСКАЯ ОРГАНИЗАЦИЯ


Работа с нами


ОБЪЯВЛЕНИЯ О ВАКАНСИЯХ


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-Ը

1. Աշխատանքի է հրավիրում` ԱՌԱՋԱՏԱՐ ԹԱՐԳՄԱՆՉԻ

Աշխատաժամանակը՝ լրիվ կամ ոչ լրիվ դրույք

Պայմանագրի ժամկետը՝ անորոշ, երեք ամիս փորձաշրջանով

Աշխատանքի նկարագիր՝ կատարելու է իրավական ակտերի, ազգային զեկույցների, դատական ակտերի և այլ առանցքային փաստաթղթերի գրավոր թարգմանություններ (հայերեն-անգլերեն, անգլերեն-հայերեն լեզվազույգով)

Պահանջվող որակավորումը և հմտությունները`

• թարգմանչական գործի, լեզվաբանության, իրավագիտության կամ հարակից այլ բնագավառի բարձրագույն կրթություն,
• անգլերենի գերազանց իմացություն,
• ռուսերենի լավ իմացություն,
• իրավական ակտերի թարգմանության բնագավառում աշխատանքային փորձը կհամարվի առավելություն,
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Աշխատավարձը՝ 198 000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը), ինչպես նաև պետական աշխատողների համար նախատեսված սոցիալական ապահովագրության փաթեթ:

Դիմելու համար պահանջվող փաստաթղթերն են՝

• կենսագրական (CV)՝ հայերեն կամ անգլերեն,
• բարձրագույն կրթության դիպլոմ:

Փաստաթղթերը սկանավորված ուղարկել ltopuzyan@translaton-centre.am էլեկտրոնային հասցեով` «Թեմա» դաշտում նշելով այն պաշտոնի անվանումը, որի համար ներկայացվում է դիմումը, կամ նշված փաստաթղթերի պատճենները ներկայացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ` Կոմիտասի 54բ հասցեով, ժամը 10։00-ից 18։00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Փաստաթղթային փուլն անցած դիմորդները կմասնակցեն գրավոր թեստավորման, իսկ թեստավորման արդյունքում ամենաբարձր միավորներ ստացած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 31.08.2023թ.


2. Աշխատանքի է հրավիրում` ԱՎԱԳ ԻՐԱՎԱԲԱՆ - ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՆՈՂԻ

Աշխատաժամանակը՝ լրիվ դրույք

Պայմանագրի ժամկետը՝ անորոշ, երեք ամիս փորձաշրջանով

Աշխատանքի նկարագիր՝ իրավաբան - նույնականացնողը պատասխանատու է թարգմանված ՀՀ, ԵՄ, ԵԱՏՄ և այլ իրավական ակտերի, միջազգային պայմանագրերի, ՄԻԵԴ վճիռների, դատական ակտերի և ՀՀ միջազգային հանձնառություններին վերաբերող իրավական այլ փաստաթղթերի իրավական վերանայման համար:

Պարտականությունները և լիազորությունները՝

• թարգմանված իրավական փաստաթղթերի իրավական վերանայում,
• թարգմանված իրավական ակտերի լեզվաբանական գնահատում՝ օրենսդրական տեխնիկայի կանոնների հետ համապատասխանության մասով,
• աջակցություն թարգմանիչներին և եզրաբաններին իրավական համապատասխանեցման ենթակա միջազգային և ԵՄ/ԵԱՏՄ իրավական հասկացությունների տեղայնացման հարցում,
• մասնակցություն եզրաբանական նյութերի, շտեմարանների, ձեռնարկների մշակման աշխատանքներին:

Պահանջվող որակավորումը և հմտությունները`

• իրավաբանության ոլորտում բարձրագույն կրթություն,
• ՀՀ իրավական համակարգի` ներառյալ հանրային և մասնավոր իրավունքի հիմնական ճյուղերի գերազանց իմացություն,
• իրավական հետազոտության գերազանց հմտություններ, համեմատական-իրավական վերլուծության գերազանց հմտություններ,
• միջազգային հանրային իրավունքի և ՀՀ օրենսդրության մաս կազմող միջազգային իրավական գործիքների (ՄԱԿ, ԵՄ, ԵԱՏՄ) իմացությունը կհամարվի առավելություն,
• իրավալեզվաբանական վերլուծության, միջազգային և ԵՄ/ԵԱՏՄ օրենսդրության և օրենսդրական տեխնիկայի իմացությունը կհամարվի առավելություն,
• անգլերենի գերազանց իմացություն,
• ռուսերենի լավ իմացություն,
• արտերկրի բարձրագույն ուսումնական հաստատությունում ստացած որակավորումը կամ մասնագիտացումը կհամարվի առավելություն,
• իրավական ակտերի թարգմանության կամ թարգմանությունների վերանայման բնագավառում աշխատանքային փորձը կհամարվի առավելություն,
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Աշխատավարձը՝ 297 000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը), ինչպես նաև պետական աշխատողների համար նախատեսված սոցիալական ապահովագրության փաթեթ:

Դիմելու համար պահանջվող փաստաթղթերն են՝

• կենսագրական (CV)՝ հայերեն կամ անգլերեն,
• բարձրագույն կրթության դիպլոմ:

Փաստաթղթերը սկանավորված ուղարկել lzakaryan@translation-centre.am էլեկտրոնային հասցեով` «Թեմա» դաշտում նշելով այն պաշտոնի անվանումը, որի համար ներկայացվում է դիմումը, կամ նշված փաստաթղթերի պատճենները ներկայացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ` Կոմիտասի 54բ հասցեով, ժամը 10։00-ից 18։00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Փաստաթղթային փուլն անցած դիմորդները կմասնակցեն գրավոր թեստավորման (հայերենի, անգլերենի և ռուսերենի իմացություն, իրավական գիտելիքներ, իրավական վերանայման հմտություններ), իսկ թեստավորման արդյունքում ամենաբարձր միավորներ ստացած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 31.08.2023թ.


3. Աշխատանքի է հրավիրում` ԱՎԱԳ ԻՐԱՎԱԲԱՆ - ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՆՈՂԻ

Աշխատաժամանակը՝ լրիվ դրույք

Պայմանագրի ժամկետը՝ անորոշ, երեք ամիս փորձաշրջանով

Աշխատանքի նկարագիր՝ իրավաբան - նույնականացնողը պատասխանատու է թարգմանված ՀՀ, ԵԱՏՄ և այլ իրավական ակտերի, միջազգային պայմանագրերի, դատական ակտերի և ՀՀ միջազգային հանձնառություններին վերաբերող իրավական այլ փաստաթղթերի իրավական վերանայման համար:

Պարտականությունները և լիազորությունները՝

• թարգմանված իրավական փաստաթղթերի իրավական վերանայում,
• թարգմանված իրավական ակտերի լեզվաբանական գնահատում՝ օրենսդրական տեխնիկայի կանոնների հետ համապատասխանության մասով,
• աջակցություն թարգմանիչներին և եզրաբաններին իրավական համապատասխանեցման ենթակա միջազգային և ԵԱՏՄ իրավական հասկացությունների տեղայնացման հարցում,
• մասնակցություն եզրաբանական նյութերի, շտեմարանների, ձեռնարկների մշակման աշխատանքներին:

Պահանջվող որակավորումը և հմտությունները`

• իրավաբանության ոլորտում բարձրագույն կրթություն,
• ՀՀ իրավական համակարգի` ներառյալ հանրային և մասնավոր իրավունքի հիմնական ճյուղերի գերազանց իմացություն,
• իրավական հետազոտության գերազանց հմտություններ, համեմատական-իրավական վերլուծության գերազանց հմտություններ,
• միջազգային հանրային իրավունքի և ՀՀ օրենսդրության մաս կազմող միջազգային իրավական գործիքների (ՄԱԿ, ԵՄ, ԵԱՏՄ) իմացությունը կհամարվի առավելություն,
• իրավալեզվաբանական վերլուծության, միջազգային և ԵՄ/ԵԱՏՄ օրենսդրության և օրենսդրական տեխնիկայի իմացությունը կհամարվի առավելություն,
• ռուսերենի գերազանց իմացություն,
• անգլերեն և/կամ այլ օտար լեզվի իմացություն կհամարվի առավելություն,
• արտերկրի բարձրագույն ուսումնական հաստատությունում ստացած որակավորումը կամ մասնագիտացումը կհամարվի առավելություն,
• իրավական ակտերի թարգմանության կամ թարգմանությունների վերանայման բնագավառում աշխատանքային փորձը կհամարվի առավելություն,
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Աշխատավարձը՝ 297 000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը), ինչպես նաև պետական աշխատողների համար նախատեսված սոցիալական ապահովագրության փաթեթ:

Դիմելու համար պահանջվող փաստաթղթերն են՝

• կենսագրական (CV)՝ հայերեն կամ անգլերեն,
• բարձրագույն կրթության դիպլոմ:

Փաստաթղթերը սկանավորված ուղարկել ayeritsyan@translation-centre.am էլեկտրոնային հասցեով` «Թեմա» դաշտում նշելով այն պաշտոնի անվանումը, որի համար ներկայացվում է դիմումը, կամ նշված փաստաթղթերի պատճենները ներկայացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ` Կոմիտասի 54բ հասցեով, ժամը 10։00-ից 18։00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Փաստաթղթային փուլն անցած դիմորդները կմասնակցեն գրավոր թեստավորման (հայերենի, ռուսերենի իմացություն, իրավական գիտելիքներ, իրավական վերանայման հմտություններ), իսկ թեստավորման արդյունքում ամենաբարձր միավորներ ստացած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 31.08.2023թ.


4. Աշխատանքի է հրավիրում` ԳԼԽԱՎՈՐ ԻՐԱՎԱԲԱՆ - ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՆՈՂԻ

Աշխատաժամանակը՝ ոչ լրիվ

Պայմանագրի ժամկետը՝ անորոշ, երեք ամիս փորձաշրջանով

Աշխատանքի նկարագիր՝ իրավաբան - նույնականացնողը պատասխանատու է թարգմանված ՀՀ, ԵՄ, ԵԱՏՄ և այլ իրավական ակտերի, միջազգային պայմանագրերի, ՄԻԵԴ վճիռների, դատական ակտերի և ՀՀ միջազգային հանձնառություններին վերաբերող իրավական այլ փաստաթղթերի իրավական վերանայման համար:

Պարտականությունները և լիազորությունները՝

• թարգմանված իրավական փաստաթղթերի իրավական վերանայում,
• թարգմանված իրավական ակտերի լեզվաբանական գնահատում՝ օրենսդրական տեխնիկայի կանոնների հետ համապատասխանության մասով,
• աջակցություն թարգմանիչներին և եզրաբաններին իրավական համապատասխանեցման ենթակա միջազգային և ԵՄ/ԵԱՏՄ իրավական հասկացությունների տեղայնացման հարցում,
• մասնակցություն եզրաբանական նյութերի, շտեմարանների, ձեռնարկների մշակման աշխատանքներին:

Պահանջվող որակավորումը և հմտությունները`

• իրավաբանության ոլորտում բարձրագույն կրթություն,
• ՀՀ իրավական համակարգի` ներառյալ հանրային և մասնավոր իրավունքի հիմնական ճյուղերի գերազանց իմացություն,
• իրավական հետազոտության գերազանց հմտություններ, համեմատական-իրավական վերլուծության գերազանց հմտություններ,
• միջազգային հանրային իրավունքի և ՀՀ օրենսդրության մաս կազմող միջազգային իրավական գործիքների (ՄԱԿ, ԵՄ, ԵԱՏՄ) իմացությունը կհամարվի առավելություն,
• իրավալեզվաբանական վերլուծության, միջազգային և ԵՄ/ԵԱՏՄ օրենսդրության և օրենսդրական տեխնիկայի իմացությունը կհամարվի առավելություն,
• առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
• անգլերենի գերազանց իմացություն,
• ռուսերենի լավ իմացություն,
• արտերկրի բարձրագույն ուսումնական հաստատությունում ստացած որակավորումը կամ մասնագիտացումը կհամարվի առավելություն,
• իրավական ակտերի թարգմանության կամ թարգմանությունների վերանայման բնագավառում աշխատանքային փորձը կհամարվի առավելություն,
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Աշխատավարձը՝ 198 000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը) (կես դրույքի դեպքում), ինչպես նաև պետական աշխատողների համար նախատեսված սոցիալական ապահովագրության փաթեթ:

Դիմելու համար պահանջվող փաստաթղթերն են՝

• կենսագրական (CV)՝ հայերեն կամ անգլերեն,
• բարձրագույն կրթության դիպլոմ,
• աշխատանքային փորձը հավաստող որևէ փաստաթուղթ (տեղեկանք, նախկինում կիրառվող աշխատանքային գրքույկ, եւ այլն):

Փաստաթղթերը սկանավորված ուղարկել lzakaryan@translation-centre.am էլեկտրոնային հասցեով` «Թեմա» դաշտում նշելով այն պաշտոնի անվանումը, որի համար ներկայացվում է դիմումը, կամ նշված փաստաթղթերի պատճենները ներկայացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ` Կոմիտասի 54բ հասցեով, ժամը 10։00-ից 18։00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Փաստաթղթային փուլն անցած դիմորդները կմասնակցեն գրավոր թեստավորման (հայերենի, անգլերենի և ռուսերենի իմացություն, իրավական գիտելիքներ, իրավական վերանայման հմտություններ), իսկ թեստավորման արդյունքում ամենաբարձր միավորներ ստացած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 31.08.2023թ.


5. Աշխատանքի է հրավիրում` ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՂԻ

Աշխատաժամանակը՝ ոչ լրիվ

Պայմանագրի ժամկետը՝ անորոշ, երեք ամիս փորձաշրջանով

Աշխատանքի նկարագիր՝ թարգմանությունների վերանայողը պատասխանատու է թարգմանված ՀՀ, ԵՄ, ԵԱՏՄ և այլ իրավական ակտերի, միջազգային պայմանագրերի, ՄԻԵԴ վճիռների, դատական ակտերի և ՀՀ միջազգային հանձնառություններին վերաբերող իրավական այլ փաստաթղթերի վերանայման համար:

Պարտականությունները և լիազորությունները՝

• թարգմանված իրավական փաստաթղթերի վերանայում,
• թարգմանված իրավական ակտերի լեզվաբանական գնահատում՝ օրենսդրական տեխնիկայի կանոնների հետ համապատասխանության մասով,
• աջակցություն թարգմանիչներին և եզրաբաններին իրավական համապատասխանեցման ենթակա միջազգային և ԵՄ/ԵԱՏՄ վերազգային իրավական հասկացությունների տեղայնացման հարցում,
• մասնակցություն եզրաբանական նյութերի, շտեմարանների, ձեռնարկների մշակման աշխատանքներին:

Պահանջվող որակավորումը և հմտությունները`

• թարգմանչական գործի, լեզվաբանության, իրավագիտության կամ հարակից այլ բնագավառի բարձրագույն կրթություն,
• անգլերենի գերազանց իմացություն,
• ռուսերենի լավ իմացություն,
• իրավական ակտերի թարգմանության կամ թարգմանությունների վերանայման բնագավառում աշխատանքային փորձը կհամարվի առավելություն,
• ՀՀ իրավական համակարգի` ներառյալ հանրային և մասնավոր իրավունքի հիմնական ճյուղերի իմացությունը, իրավական հետազոտության հմտությունները, համեմատական-իրավական վերլուծության հմտությունները, միջազգային հանրային իրավունքի և ՀՀ օրենսդրության մաս կազմող միջազգային իրավական գործիքների (ՄԱԿ, ԵՄ, ԵԱՏՄ) իմացությունը կհամարվի առավելություն,
• օրենսդրական տեխնիկայի իմացությունը կհամարվի առավելություն,
• արտերկրի բարձրագույն ուսումնական հաստատությունում ստացած որակավորումը կամ մասնագիտացումը կհամարվի առավելություն,
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Աշխատավարձը՝ 198 000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը) (կես դրույքի դեպքում), ինչպես նաև պետական աշխատողների համար նախատեսված սոցիալական ապահովագրության փաթեթ:

Դիմելու համար պահանջվող փաստաթղթերն են՝

• կենսագրական (CV)՝ հայերեն կամ անգլերեն,
• բարձրագույն կրթության դիպլոմ,
• աշխատանքային փորձի առկայության դեպքում՝ այն հավաստող որևէ փաստաթուղթ (տեղեկանք, նախկինում կիրառվող աշխատանքային գրքույկ, եւ այլն):

Փաստաթղթերը սկանավորված ուղարկել lzakaryan@translation-centre.am էլեկտրոնային հասցեով` «Թեմա» դաշտում նշելով այն պաշտոնի անվանումը, որի համար ներկայացվում է դիմումը, կամ նշված փաստաթղթերի պատճենները ներկայացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ` Կոմիտասի 54բ հասցեով, ժամը 10։00-ից 18։00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Փաստաթղթային փուլն անցած դիմորդները կմասնակցեն գրավոր թեստավորման (հայերենի, անգլերենի և ռուսերենի իմացություն, իրավական գիտելիքներ, վերանայման հմտություններ), իսկ թեստավորման արդյունքում ամենաբարձր միավորներ ստացած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 31.08.2023թ.


6. Փնտրում է թեկնածուներ` «Ցանցային և համակարգային մասնագետի» թափուր աշխատատեղի համար

Պարտականությունները`

• Իրականացնել ներքին ցանցի կառուցում և սպասարկում.
• Ապահովել համակարգչային տեխնիկայի տեղադրում, սպասարկում և փոխարինում.
• Վերլուծել ցանցում/համակարգերում առկա խնդիրները և ապահովել համապատասխան լուծումներ.
• Իրականացնել ցանցային սարքավորումների և համակարգչային տեխնիկայի ծրագրային ապահովում և սպասարկում.
• Պլանավորել և իրականացնել ցանցի և համակարգչային տեխնիկայի պարբերական սպասարկում.
• Իրականացնել թարգմանչական մասնագիտացված ծրագրաշարի տեխնիկական սպասարկում.
• Իրականացնել թարգմանության ենթակա փաստաթղթերի նախնական և վերջնական ձևաչափում։

Պահանջվող որակավորումը և հմտությունները`

• Բարձրագույն տեխնիկական կրթություն.
• Ցանկալի է առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում.
• Ցանցային մոնիթորինգի համակարգերի իմացություն.
• Windows և Windows Server օպերացիոն համակարգերի լավ իմացություն.
• Կազմակերպչական հմտություններ.
• Առաջնահերթությունների սահմանման ունակություն և ժամանակի կառավարում.
• Հաղորդակցվելու հմտություններ, ճկունություն, թիմում աշխատելու ունակություն.
• MS Office ծրագրերի գերազանց իմացություն.
• Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է։

Թեկնածուի պահանջվող մակարդակը՝ միջին

Աշխատաժամանակը՝ 09.00-18.00

Փաստաթղթերն ուղարկել akharatyan@translation-centre.am էլեկտրոնային հասցեով կամ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ` Կոմիտաս 54բ հասցեով, ժամը 10.00-ից մինչև 18.00՝ բացի շաբաթ և կիրակի օրերից:

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգել Արսեն Խառատյանին հետևյալ հեռախոսահամարներով՝ 011 380542(43)