ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԿԵՆՏՐՈՆ

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ


Հաճախակի տրվող հարցեր


Ո՞ր լեզուներով են իրականացվում թարգմանությունները

Թարգմանությունների կենտրոնն իրականացնում է թարգմանություններ հայերենով, ռուսերենով և անգլերենով: Այլ լեզուներով թարգմանություններ չեն իրականացվում։


Ի՞նչ փաստաթղթեր են թարգմանվում պետական պատվերի շրջանակներում

Պետական պատվերի շրջանակներում Թարգմանությունների կենտրոնն ապահովում է ՀՀ իրավական ակտերի կամ պաշտոնական ինկորպորացիայի ենթարկված իրավական ակտերի, ՀՀ միջազգային պարտավորությունների համաձայն ներկայացվող ազգային զեկույցների, իսկ ՀՀ Նախագահի, ՀՀ վարչապետի կամ լիազոր մարմնի ղեկավարի հանձնարարությամբ՝ ՀՀ պետական մարմինների կողմից միջազգային կառույցներ ներկայացվող փաստաթղթերի, այլ երկրների հետ ՀՀ երկկողմ հարաբերությունների շրջանակներում դատական ակտերի և հարակից փաստաթղթերի, ինչպես նաև այլ փաստաթղթերի թարգմանությունների իրականացումն անգլերենով և ռուսերենով, ԵՄ և ԵՀ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության վերաբերյալ միջազգային և միջկառավարական կազմակերպությունների կողմից ներկայացվող զեկույցների, ՄԻԵԴ վճիռների և հարակից փաստաթղթերի, իսկ ՀՀ Նախագահի, ՀՀ վարչապետի կամ լիազոր մարմնի ղեկավարի հանձնարարությամբ` նաև այլ փաստաթղթերի թարգմանությունների իրականացումը հայերենով և ռուսերենով։


Ո՞ւմ հետ է համագործակցում Թարգմանությունների կենտրոնը ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում

Թարգմանությունների կենտրոնն իր ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում համագործակցում է խոշոր կազմակերպությունների հետ: Դրանցից են՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Եվրոպայի խորհուրդը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և այլն:


Թարգմանությունների կենտրոնը նոտարական վավերացմամբ թարգմանություններ իրականացնո՞ւմ է

Ո՛չ, Թարգմանությունների կենտրոնը չի իրականացնում անձնագրերի, ծննդյան վկայականների, դիպլոմների և այլ անձնական փաստաթղթերի թարգմանություն, ինչպես նաև չի ապահովում ապոստիլի, նոտարի, կամ այլ վավերացման ծառայություններ:


Թարգմանությունների կենտրոնն արդյո՞ք իրականացնում է թարգմանչի որակավորման ստուգում

Ո՛չ, չի իրականացնում:

Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգումն իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը: Մանրամասների համար անցեք հետևյալ հղումով:


Ի՞նչ փուլերով է անցնում թարգմանությունը

Բուն թարգմանության փուլից առաջ և հետո, նյութն անցնում է անհրաժեշտ տեխնիկական մշակում, կատարվում են եզրաբանական, խմբագրական և սրբագրական աշխատանքներ՝ տեքստի հետևողականությունն ու համահունչությունն ապահովելու նպատակով:


Ինչպե՞ս կարելի է աշխատանքի անցնել Թարգմանությունների կենտրոնում

Թափուր հաստիքի առկայության դեպքում Թարգմանությունների կենտրոնը տեղադրում է այդ մասին հայտարարություն թե իր կայքում («Աշխատանք մեզ հետ» բաժնում), թե աշխատանք առաջարկող կայքերում, և թե սոցիալական ցանցերում: